...

Ստոպ-կադր. էկոավանակների հերթն է

Ստոպ-կադր. էկոավանակների հերթն է

Բենզինի գները Հայաստանում շարունակում են աճել: Բայց մենակ Հայաստանում: 

Համենայնդեպս, պատուհանից դուրս նայեցինք, բայց չէ, դրսում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չի, որ ասես՝ բենզինի մոնոպոլիա է, ինչ գին ուզեն, կդնեն: 

Ու չնայած Քոչարյանի իշխանությունը չի, բայց բենզինի գներն ամենաբարձրն են հետխորհրդային տարածքում: Չգիտենք, կարող է Փաշինյանի իշխանությունը հպարտանում է այս աննախադեպ փաստով, բայց ո՛չ վարորդները, գյուղացիները, որոնց աշխատանքն այս գների պատճառով ջուրն է ընկնելու:

Լավ, Ռուսաստանի կամ Ղազախստանի գների հետ չհամեմատվենք, չնայած ԵԱՏՄ անդամ ենք, պետք է որ տարբերությունը այսքան ահռելի չլիներ, բայց Ղրղզստանում ինչո՞ւ է բենզինի գինը ուղիղ 2 անգամ ցածր: 

Էն օրը իշխանավորներից մեկն ասում է. դե, համաշխարհային գներ, տենդենց, միտում... այսինքն՝ Բելառուսը կամ Ղրղզստանը լուսնի՞ց են բենզին ներկրում, էդ համաշխարհային գները մենակ մեր վրա՞ են ազդում:

Ոնց գցում, բռնում ենք, սրանք էլ են գերշահույթների ետևից ընկել, ուրիշ բացատրություն չկա: Այսպես շարունակվելու դեպքում Փաշինյանը խորհուրդ է տալու ավանակներ ներկրել՝ որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ