...

Ընտրությունների արդյունքներն էլ վերանայեք

Ընտրությունների արդյունքներն էլ վերանայեք

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել է, որ քննարկումներ են ընթանում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման շուրջ՝ հիմնված բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության վրա։

«ՉԻ»․ Համաձայնվեք՝ հոսանքի թանկացումն իսկապես գեղեցիկ են ձևակերպել․ «սակագների վերանայում»։ Մարդիկ հո չե՞ն թանկացնում, ընդամենը վերանայում են։ Արցախի տարածքն էլ են վերանայել, Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ սահմաններն էլ, ջրի սակագինն էլ, Ալենի մեքենայի մակնիշն էլ, ՏԻՄ ընտրությունների արդյունքներն էլ, հիմա էլ հոսանքի սակագինն են վերանայում։ 

Կարևորը՝ վերլուծել են բոլոր դրական և բացասական գործոնները։ Բացասականն այն է, որ փողը քչություն է անում, ՀԷՑ-ը լաչառություն է անում ու ավելի շատ է ուզում, իսկ դրականն այն է, որ ժողովրդի «տանձին չի», միևնույն է՝ որևէ մեկը չի բողոքի։ Հետևաբար՝ կարելի է կիլովատի գինը մի 4-5 դրամով (մոտ 10 տոկոսով) վերանայել։ Իսկ ահա համապետական ընտրությունների արդյունքները վերանայել չի կարելի։ 5 տարով ընտրել եք՝ վերջ, ինչ ուզում՝ անում են։ Իզուր չէին, չէ՞, մուրճն օդում ճոճում։ Դեռ լավ է, որ մուրճը ոչ հոսանքով է աշխատում, ոչ գազով, թե չէ շահագործման ծախսերն էլ կբարձրացնեին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ