...

Մեր կամքն այս հարցերում անտեսվել է

Մեր կամքն այս հարցերում անտեսվել է

Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի տեքստում կան նաև այսպիսի տողեր. «Այս ամենի ամենաաղետալի հետևանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն, որովհետև հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի և ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա»:

«ՉԻ». 2018 թվականի ամռանը այս տողերը կհնչեին իբրև ճշմարիտ ախտորոշում:

Բայց հիմա միայն տարակուսանք են առաջացնում: Եթե երկուսուկես տարի առաջ ախտորոշել եք, ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չեք արել:

Ամուլսարի պարագայում իշխանության գործելաոճը որքանով է նպաստում, որ քաղաքացին է՛լ ավելի չհեռանա պետությունից: Երևի իր կամքով է «Լիդիանը» փորձում շահագործել հանքը:

Աղբյուր Սերոբի 7 հասցեում գտնվող շենքի բնակիչները միահամուռ դուրս են եկել փողոց և բողոքում են, որ հարևանությամբ նորակառույց են փորձում կառուցել: Բայց նրանց հետ հանդիպման չեն գալիս պատգամավորներ, թաղապետ և քաղաքապետ: Նրանց մոտ շտապում են ոստիկաններ: Հիմա դա որքանով է նպաստում, որ վերանա քաղաքացի-պետություն անջրպետը:

Կոռուպցիայի հասարակական ընկալման նվազմանը որքանով է նպաստում, որ թե՛ նախկին իշխանությունները, թե՛ ներկաները Մաշտոցի պուրակում թույլատրում են սրճարան կառուցել: Չէ, ղալաթ չենք անում, պարզապես հարցնում ենք:

Դատավորների միության ժողովի ժամանակ տեղի են ունենում խայտառակ ընտրություններ. որքանո՞վ քաղաքացին վստահ լինի, որ նման խայտառակության վրա աչք փակելը հեռուն գնացող նպատակ չունի: Իմիջիայլոց, Արցախի ընտրություններն էլ առանձնապես չնպաստեցին, որպեսզի քաղաքացիների մոտ ամրապնդվի համոզմունքը, որ այլևս երբեք ընտրություներում քաղաքական կոռուպցիայի կրկնության հնարավորություն չի լինելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ