«Փաշինյանը իրավիճակին չտիրապետելով երկիրը մխրճել է պատերազմի մեջ, պատերազմի ողջ ընթացքում հասկացել է, որ պարտվում ենք և ոչինչ չի ձեռնարկել համեմատաբար նպաստավոր պայմաններով այն կանգնեցնելու ուղղությամբ». Էդմոն Մարուքյան:
«ՉԻ». Որքան գիտենք, Մարուքյանը ոչ մի օր չի գտնվել Արցախում և «կոնտուզիա» ստանալու հնարավորություն չկար: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մոռացել, թե ինչ ռազմահայրենասիրական կոչեր էր հնչեցնում պատերազմի սկզբում:
Օրինակ այս մեկը. «Հրաման տվեք` գնանք առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա՝ մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:
Տարրական բարոյականությունը պահանջում է, որ ինքը, իր կուսակցությունն էլ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնեն:
Մարուքյանը վերևում մեջբերված միտքը արտահայտելու իրավունք կունենար, եթե սեպտեմբերի 27-ին առաջ գնալու հորդորի փոխարեն տղամարդավարի կանգներ և հարցներ՝ հաշվե՞լ եք մեր ռեսուրսները, կարողանալո՞ւ ենք պայքարել նաև Թուրքիայի դեմ, գուցե հիմա՞ զիջենք, որ ստիպված չլինենք առաջիկայում ավելին զիջել: Բայց ոչ, դրա փոխարեն նա կոչ է արել արնաքամ լինելու գնով պայքարել և հիմա մեղադրանքներ է հնչեցնում:
Եթե այդ մեղադրանքները օբյեկտիվ են, ապա Մարուքյանը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե ոչ քրեական, գոնե՝ քաղաքական:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: