ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Հայաստանը ոչինչ չի զիջում։ Ներկայիս իշխանությունները գործում են պարզ սկզբունքով. ինչ մերն է՝ մերն է»:
«ՉԻ». Է հա, Ադրբեջանն էլ է դա ասում. ինչ ձերն է, ձերն է:
Այստեղ ամբողջ հարցն այն է՝ որն է մերը, և ով է որոշում, թե որն է մերը: Առայժմ իշխանություններն առաջնորդվում են պարզ սկզբունքով. ինչ կտաք, մերն է:
Ադրբեջանն էլ է ասում. ինչ կտանք, ձերն է, քարտեզ, մարտեզ, դրանք թիթիզ բաներ են:
Թե չէ, ի՞նչ զիջել, ի՞նչ բան, չկա այդպիսի բան: