Հաշվի առնելով չար ու նախանձ ուժերի այն շահարկումները, թե իբր Հանրապետության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ընդհանրապես բացակայում էին Թուրքիա, թուրքական բանակ, Արցախ բառերը, ինչպես նաև չեն հիշատակվել Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի հաղթողների անունները, հարկ ենք համարում պարզաբանել, որ նշված անձինք որևէ կապ չունեն Երրորդ Հանրապետության հետ և նրանց մասին խոսելը տեղին չէ :
Ինչ վերաբերում է Թուրքիային և թուրքական բանակին, որոնք այսպես կոչված, «ագրեսիա» էին իրականացրել հայ ժողովրդի դեմ, ապա այդ մասին հիշատակելը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում, Ուկրաինայում և իրանա-աֆղանական սահմանում:
ՀՀ կառավարության մամլո գրասենյակ