...

Մի փոքր լուրջ վերաբերվեք ձեր կարգավիճակին

Մի փոքր լուրջ վերաբերվեք ձեր կարգավիճակին

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալները և գրել. «Սրանք հրապարակված պաշտոնական տվյալներն են և եթե կարճ արտահայտվելու լինեմ՝ չեմ հավատում այս թվերին, որովհետև երկիրը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ և վերջինիս հետևանքները, որ մենք տեսնում ենք՝ այս թվերով արտացոլված չէ։ Հետևաբար, թվերը կրկին շարունակվում են կեղծվել»:

«ՉԻ». Բայց ինչո՞ւ եք կարճ արտահայտվում: Հասկանո՞ւմ եք, այնպես է ստացվել, որ հանգամանքների բերումով դուք խորհրդարանական ուժի ղեկավար եք և ոչ թե ֆեյսբուքյան ակտիվիստ, որը գրում է այն, ինչ ցանկանում է:

Դուք պետք է ժամանակ ու ռեսուրս ծախսեք և մանրամասն վերլուծեք այդ թվերը: Սկզբում ինքներդ հասկանաք և հետո հանրությանը բացատրեք, թե ինչու չեք հավատում վիճակագրական կոմիտեի տվյալներին:

Միայն «չեմ հավատում» ասելը շատ քիչ է, և հանրությունն էլ իրավունք ունի չհավատալ ձեր անկեղծությանն ու մասնագիտական պատրաստվածությանը՝ վերլուծելու տնտեսության իրական վիճակը:

Օրինակ, հասարակության մի ստվար հատված երբ ասում է՝ «չեմ հավատում, որ պրոյեկտ չեք», նաև մանրամասն բացատրում է, թե ինչու է կասկածում ձեր անկեղծության վրա:

Վիճակագրական կոմիտեի տվյալները բավական ժամանակ է, ինչ հավաքագրվում և կազմվում է միջազգային առաջատար մեթոդիկայի վրա: Կեղծելու դեպքում լրջագույն խնդիրներ են առաջանալու միջազգային ֆինանսական և տնտեսական կազմակերպությունների հետ: Եթե կեղծելն այդքան հեշտ լիներ և անհետևանք, ապա Սերժ Սարգսյանի վարչակազմը ամեն տարի երկնիշ տնտեսական աճ ցույց կտար:

Այնպես որ՝ լավ կլինի մի փոքր լրջություն հաղորդեք ձեր գործունեությանը, մի քիչ ջանք դնեք և փորձեք իսկապես հասկանալ, թե որ թիվն ինչ է նշանակում:

Սրան-նրան սպառնալու վերաբերյալ անլուրջ լայվերին ավելի շատ ժամանակ եք տրամադրել, քան Հայաստանի տնտեսության վերլուծությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ