...

Մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք

Մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին. «Ոչ, Ռուսաստանը չի դավաճանել։ Ռուսաստանը, ինչպես միշտ եղել է կողքին, միշտ կանգնեցրել է արյունահեղությունն այդ տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսապես: Եվրամիությունն է դավաճանել հայերին»:

«ՉԻ». Ասում էինք, չէ՞: Հիմա ամեն օր սա ենք լսելու: Ու երկու կողմն էլ ճիշտ են ասում: Դավաճանել են:

Չնայած, քաղաքականության մեջ «դավաճանել» հասկացությունը շատ հարաբերական է: Այն հիմնականում օգտագործում են թույլերը, պարտվածները: 

Մենք շատ ենք սիրում բոլորին, այդ թվում՝ Արևմուտքին ու Ռուսաստանին: Բայց այդ սերը արդեն քանի դար է՝ միակողմանի է: Հետո, երբ հերթական անգամ կոտրած տաշտակի առջև ենք կանգնում, համարում ենք, որ մեր սերն ըստ արժանվույն չի գնահատվել: Այսինքն՝ մեզ դավաճանել են: Թեպետ ո՛չ ռուսները, ո՛չ Եվրոպան, ԱՄՆ-ը մեզ հավատարմության երդում չեն տվել: 

Հա, իմիջիայլոց, այսօր մի երկու տեղ տեսանք, որ արդեն Ամերիկային են մեղադրում դավաճանության մեջ: Զարմանալի է, որ Իրանին դեռ սիրում ենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ