...

Միայն թե ցամաքային ճանապարհը «դժբախտ-դժգույն» չհռչակի

Միայն թե ցամաքային ճանապարհը «դժբախտ-դժգույն» չհռչակի

Պարզվում է՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզ է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով։

Շատ էլ ճիշտ է արել։ Հետո՞ ինչ, որ Նիկոլ Փաշինյանի սիրած «գուգլի քարտեզներով» Կապանի օդանավակայանի թռիչքուղին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ 45 մետր հեռավորության վրա, իսկ այն հատվածը, որտեղ մարզի ղեկավարությունը դիմավորել է իրեն, սահմանից հեռու է մոտ 95 մետր։ Դա, միևնույն է, ավելի անվտանգ է, քան մեքենայով գնալը, որովհետև այդ դեպքում սյունեցիները կարող են որտեղ պատահի՝ կանգնեցնել ու «ողջունել» Նիկոլին, իսկ ադրբեջանցիները հաստատ նրան վնաս չեն տա։ 

Իսկ Երևան-Կապան կանոնավոր չվերթների բացումը կարևոր է նաև նրանով, որ եթե հանկարծ Նիկոլն ինքն իր համար պարզի, որ Քելբաջարի ու Նախիջևանի միջև մեր ունեցածն ընդամենը «մի քանի դժբախտ-դժգույն գյուղեր» էին և «ամայի-անբնակ սարեր», Սյունիքի հետ հնարավոր կլինի կապվել միայն օդային ճանապարհով։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1048 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ