«Վարչապետի հրաժարականի պահանջ կդրվի, «Լուսավոր Հայաստանը» իր ժամանակին կձևավորի հաջորդ իշխանությունը». բացահայտման հեղինակը ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է:
«ՉԻ». Հոգուդ ղուրբան, Միքայել Մինասյան ջան, հազար ասեցինք՝ մեծ, ծածուկ, ռիսկային ծրագրերիդ մասին երեխաների մոտ մի արտահայտվիր: Նրանք ունեն այդպիսի հատկություն՝ տանը լսել մի բան ու դրսում գլուխ գովալ, թե տեսեք՝ ինչեր ենք առաջիկայում անելու:
Անգամ տարիքային ավելի բարձր խմբում գտնվող Էդմոն Մարուքյանի հետ պետք չէ կիսվել միջնաժամկետ ծրագրերով: Օրվա առաջադրանք տուր ու պահանջիր դրա անվերապահ կատարումը: Անպայման չէ, որ նա իմանա, թե ինչու ես դա հանձնարարում կամ վաղը ինչ ես հանձնարարելու: Պետք է այսօր սադրել՝ թող միայն սադրի, անպայման չէ իմանա, թե ինչու է սադրում կամ վաղը ում է սադրելու: Պետք է հայհոյի, միայն հասցեատիրոջ անունը տուր, անպայման չէ իմանա, թե ինչու է հայհոյում:
Այսպես տարիներով կարող է նստես խոհանոցում, հարյուր անգամ լայվ մտնես, վերջին խնայողությունները ծախսես մեդիա տեռորի վրա, իսկ երրորդ ճանապարհի սիրահարները ժամանակից շուտ գաղտնազերծեն ծրագրերդ ու բոլոր ջանքերդ զուր անցնեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: