...

Միշիկի երկրորդ երջանկությունը

Միշիկի երկրորդ երջանկությունը

«Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե՛ 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր»։

Սա հատված էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումից:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ «наглость второе счастье»: Միմիայն աներոջ հաշվին մարդ դարձածը խոսում է ուրիշների չկայացվածության մասին: Կաշառակերության մասին խոսում է մեկը, ում հայրը Արա Մինասյանն է, որը թշվառ հիվանդանոցից գողացել է միլիարդավոր դրամներ: Վատիկանի պադվալները իսկապես կուրացրել են երիտասարդին, և նա չի տեսնում, որ հասարակությունը տեղյակ է իր ընտանիքի հանցագործությունների մասին:

Հեռացնելու մասին: Երիտասարդ, պետք չէ Լենին-Լենին խաղալ և արտասահմաններից կոչ անել: Վերադարձիր հայրենիք, եթե Հայաստանը հարստանալու օբյեկտ չես համարում, պատասխանիր քո քրեական մեղադրանքներին, հաղթիր, պայքարիր ու հեռացրու:

Ժամանակին տպավորություն կար, որ Միշիկի ստեղծած մեդիա կայսրությունը նպատակ ունի հիմարացնելու ժողովրդին: 2018 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակությունը ավելի խելացի է և չի ենթարկվել մեդիա լրամշակման, բացի իրենից, որը կուլ է տվել սեփական խայծը: Միշիկը նման է այն արտադրողին, որի ապրանքը չի սպառվում և որպեսզի չթափի, ինքն է ուտում:

Երիտասարդ տարիքում ֆիասկո ապրելը ծանր է, բայց պետք չէ չարանալ և կորցնել ադեկվատության վերջին նշույլները: Սերժ Սարգսյանի փեսան, որը երկրի հարստահարման հավասար մասնակիցն է եղել, երբեք չի կարող  առաջնորդել ժողովրդի դժգոհությունները: Պետք չէ այդքան վատ կարծիքի լինել հայրենակիցների մասին. չէ՞ որ մի օր քեզ պետք կգա նրանց սովորական մարդկային կարեկցանքը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ