ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր»:
«ՉԻ». Դատելով Միքայել Մինասյանի տրամաբանությունից, այսօրվա ընդդիմությունը, որի կորիզը կազմում են նախկին իշխանավորները, կեղծ ապապետական է: Անընդհատ խոսում են ու լռել չգիտեն: Մեկը մեկից ապապետական: Նրանց կողքին Սերժ Սարգսյանը պետական գործչի տիպար է:
Իսկ ահա ասուլիսը: Ոնց որ Պոզների հետ հանդիպումը լիներ, բայց՝ առանց Պոզների: Այնտեղ ասուլիս չկար, այլ՝ ապրիլյան պատերազմի մասին հուշեր:
Իսկ ընդհանրապես, նկատե՞լ եք՝ ով Հայաստանում ասուլիս է տալիս, 5 րոպե հետո Միշիկը գրում է, թե լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր: Տնաշենը գոնե մի թեթև տարբերություն դներ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: