...

Միշիկին ոչ ոք այսպես չէր հեգնել

Միշիկին ոչ ոք այսպես չէր հեգնել

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել. երկու տարվա հարայհրոցներիդ անփառունակ հետևանքները քիչ էին՝ մանկապարտեզի մակարդակի գործով ես որոշել ուզածիդ հասնել։ Ճիշտ ես անում՝ հալածիր բոլորին, ում հետ համեմատության մեջ առավել սուր է զգացվում հետնախորշերից եկող հոտը։ Ես տեսել եմ նրան արևմտյան կառույցներում ու եվրոէլիտաների մեջ. դու այդպիսի բան չես տեսել, երբ փոքր երկրի զավակը րոպեների ընթացքում է ձուլվում էլիտար ներկապնակին, դառնում վառ շտրիխ ու ներս բերում իր երկրի շահերը։ Դու նման ճկունություն չես տեսել երբեք, դու չգիտես հակահայ փաստաթղթերը ոնց կարելի է անձնական հատկություններով մի գիշերում եվրոկառույցներից կամ խորհրդարանների ամբիոններից աղբանոց ուղարկել։

Հալածի՛ր նրան, և մարդիկ երբեք չեն իմանա այդ մասին։ Ես տեսել եմ նրան ռուսական վերնախավում։ Այլ երկրից նման ռուսական խաղացող դու միգուցեև տեսել ես`բայց հայտնի պատմական ֆիլմերում միայն; Բռնիր նրան, որովհետև մեկ էլ տեսար պապլավոկի այգում մի օր հանդիպեք ու մարդիկ ձեզ տեսնելով մտածեն՝ տես է, ոնց որ երբ գեշ ընկերուհու հետ փողոց են դուրս գալիս, որ իրենց ընդգծեն։ Հալածի՛ր ինչքան կարող ես, որովհետ միշտ ամենակարողները մեջքով են շրջվելու քեզ ու նրա մոտ են գնալու»։ 

«ՉԻ». Քիչ է մնում գրի՝ ես նրան տեսել եմ շոգեբաղնիքում և այլևս ոչ մեկի մասին մտածելու ցանկություն չունեմ: Երիտասարդի բոլոր նախկին գրառումները խամրում են այս մեկի համեմատ: Վերջապես նա իր մեջ ուժ գտավ և խոստովանեց՝ սիրահարված է պետական և դիվանագիտական գործիչ Միքայել Մինասյանին: Մնում է հասկանալ՝ սերը փոխադա՞րձ է, թե՞ միակողմանի: Ամեն դեպքում, այնքան էլ միակողմանի չէ: Ի վերջո, եթե Միքայելը լրիվ անտարբեր լիներ Միհրանի հանդեպ, այսպիսի մտավոր ունակությունների տեր անձնավորությանը չէր վստահի իր մեդիա կայսրության ղեկավարումը: Ուրեմն՝ մի բան կա:

Տեսնես ի՞նչ զգացողություններ է ունենում Միքայել Մինասյանը, երբ իր աշխատակիցներն իրեն նման տողեր են ձոնում: Չի՞ հասկանում, որ այս դիֆերամբները կարդալիս միայն խղճահարություն կարող է առաջանալ նրա նկատմամբ:

Բացառապես Սերժ Սարգսյանի փեսայի կարգավիճակի շնորհիվ կարիերա և կապիտալ ձեռք բերածին այնպես են ներկայացնում, կարծես Միշիկի մեջ ամփոփված լինեն Բիսմարկի, Մետերնիխի, Թայլերյանի և Չերչիլի տաղանդները, իսկ աները անմտորեն նրան օգտագործել է ընդամենը Վատիկանում դեսպանի պաշտոնում: Եթե Հակոբյանի նշած որակների 10 տոկոսը Մինասյանն իսկապես կրում էր, ապա իր պաշտոնին պետք է հրաժեշտ տար ոչ միայն Էդվարդ Նալբանդյանը, այլ նաև աներ հայրիկը: Միքայելը միայնակ կլուծեր Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Հումորը մի կողմ, բայց հատուկ ցանկանում ենք դիմել Միհրան Հակոբյանի կնոջը: Պետք չէ խանդել, իր գործն է այդպիսին՝ «ամբողջ օրը ցեխ ու ջրի մեջ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ