...

Միշիկը վիրավորում է աներոջը և Քոչարյանին

Միշիկը վիրավորում է աներոջը և Քոչարյանին

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսկ իրականությունը տեղավորվել է դժոխքային մի եռանկյունու մեջ, որի մի անկյունում դավաճան, վիժվածք ու ստոր մարդասպաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Նրանք իրենց աթոռներին սոսնձված հանձնում են գյուղեր, տներ, քաղաքներ և դա անում են քայլելով գերեզմանների և արյան վրայով։

Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չարացած և սեփական սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն ուղղակի չի ցանկանում ընդունել իր իսկ սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում է, իսկ հիմա եթե Նիկոլը գնա, գեներալ Մանվելը կվերադառնա՝ մոռանալով, որ Մանվելը ոչ մի տեղ չէր գնացել, ավելին՝ արդեն մահացել է։

Իսկ եռանկյան երրորդ անկյունում քաղաքական և ինտելեկտուալ էլիտան է, որը չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործանարար պրոլետարական հեղափոխության ճիրաններից»։

«ՉԻ». Փեսա Միշիկի առաջին պնդման հետ մենք խնդիր չունենք: Ճիշտ կլինի նրան հակադարձեն իշխող ուժի 88 պատգամավորներից գոնե մի քանիսը: Բայց ահա երկրորդին ու երրորդին արժե անդրադառնալ:

2000-ից մինչև առավելագույնը 5000 մարդ եք հավաքում, հետաքրքիր է՝ ի՞նչ խելքով եք մնացած մի քանի միլիոնին անվանում հիմարացած, չարացած ու սեփական սխալները չընդունող:

Ձեզ ինտելեկտուալ ու չգիտես ինչ անվանող մտքի տիտաննե՛ր, չե՞ք հասկանում, որ այսպես՝ մի ամբողջ ժողովրդի վիրավորելով, երբեք էլ հարյուր հազարավոր ցուցարարներ չեք ունենալու:

Այդ ե՞րբ ընդունեցիք ձեր սխալները, որ հիմա էլ ժողովրդին եք զղջալու կոչ անում: Այսինքն՝ ժողովուրդը մեղավոր է, որ կեղծված ընտրություններից հետո գնաց ընտրեց մի ուժի, որն իրեն ազատ կամարտահայտման իրավունք էր ընձեռել, իսկ դուք մեղավոր չեք, որ 20 տարի թալանեցիք, ունեզրկեցիք և դատարկեցիք Հայաստանը:

Դուք չէիք, պարոն Միշիկ, որ մի քանի ամիս առաջ ասում էիք՝ պետք չէ մեղավորներ փնտրել, սև ու սպիտակի բաժանել, պետք է մեծ գիծ քաշել և ամեն ինչ մի մատ խորքից սկսել:

Հ.Գ. Ցույցերին չեն մասնակցում Քոչարյանը և Սարգսյանը: Ըստ փեսայի տրամաբանության՝ կարելի է հետաքրքիր հետևության գալ. նրանք նույնպես հիմարացած, չարացած ու սեփական սխալները չընդունող են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1380 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ