...

Մոսկվան տագնապած է

Մոսկվան տագնապած է

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Որքան պարզ, բայց հաշվարկված է գործում Մոսկվան Երևանում: Հզորացող Ազգային Բևեռին կասեցնել չկարողանալով` գործի է դրվում հնարք. Հանրապետության Հրապարակ` բողոքի ակցիայի ուղարկել արբանյակ ուժերի, որոնք իբրև թե ազգային են, իբրև թե Հայաստանակենտրոն են, իբրև թե ընդդիմադիր են և նրանց պատվիրել` խոսել Բևեռի բառապաշարով ու որոշ թեզերով»:

«ՉԻ». 1830-ական թվականներին Ռուսաստանում գինետանը մի զինվոր՝ Պետրով ազգանունով, հարբում է, սկսում է գոռգոռալ, փորձում են սթափեցնել՝ ցույց տալով գինետան պատին կախված Նիկոլայ 1-ին ցարի նկարը, այս զինվորն ասում է. «Բայց ես թքած ունեմ ցարի վրա»: 
Բնականաբար, քրեական գործ են հարուցում՝ ցարին վիրավորելու հոդվածով, այդ աղմուկը հասնում է Նիկոլայ 1-ինի ականջին ու վերջինս քրգործի թղթապանակի վրա մակագրում է. «Գործը կարճել: Իմ նկարներն այսուհետ գինետներում չկախել: Այդ Պետրովին էլ փոխանցել, որ ես էլ իր վրա թքած ունեմ»:

Սա պատմական անեկդոտի ժանրից է: Նույն ժանրից է նաև Հայկ Մարտիրոսյանի գրածը: Պարզվում է՝ այնքան հզոր են, որ Մոսկվան այլևս չի կարողանում կասեցնել նրանց թափը ու ստիպված ֆեյք-բևեռներ է ստեղծում: 

Այսինքն՝ Հայաստանը հիմա բավական բազմաբևեռ երկիր է դարձել: Ու սա շատ ծանր դրության մեջ է դրել մեզ՝ հասարակ մահկանացուներիս, քանի որ չենք կարողանում ջոկել, թե այս բևեռներից որն է առավել բևեռոտը: Բոլոր բևեռներն էլ մտադիր են մինչև Քուռ հասնել, Վիլսոնի քարտեզով Թուրքիայի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց սկսել ու էլի ինչ-որ բաներ: Միակ տարբերությունն այն է, որ բևեռների մի մասը երազում է, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դառնա, մի մասն էլ՝ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ