...

Նախագա՞հ, թե՞ դիսիդենտ

Նախագա՞հ, թե՞ դիսիդենտ

«Այնպիսի դավաճանական ցանց է գործում, որ իմ կաբինետից ԱԺ գնալու մասին էլ են իմանում ադրբեջանցիները»,- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե պետք չէ աշխարհով մեկ բարձրաձայնել, թե ինչու են անվտանգության առումով իրենք հավանություն տվել Լաչինի միջանցքով անցնող այլընտրանքային ճանապարհի այսօր իրականացվող պլանին, ըստ որի՝ հայաթափման առաջ են կանգնել Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները։   

Ավելի վատ էլ կարող էր լինել՝ ննջասենյակից զուգարան գնալու մասին էլ կարող էին իմանալ ադրբեջանցիները։ Եթե ավելի լուրջ, ապա որքանով է նպատակահարմար «անվտանգության առումով» աշխարհով մեկ նման հայտարարություն անել։ Առանց այդ էլ օրը մեջ Արցախից հերթական դավաճանության մասին պաշտոնական հաղորդագրություններն են սփռվում՝ ի լուր աշխարհի։ Ի դեպ, Հարությունյանը ներկա ժամանակով է խոսում՝ ակնարկելով, որ այն հիմա էլ գործում է։ Այս իրավիճակում ինքն էլ փաստորեն դիսիդենտ է, բայց նախագահի լիազորություններով։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ