...

«Նախկին» դաշնակի գավառական շուստրիությունը

«Նախկին» դաշնակի գավառական շուստրիությունը

«Այո, պարոն Քոչարյանը հստակ հայտարարել է, որ ինքը տեսնում է հնարավորություններ՝ արժանապատիվ բանակցությունների միջոցով Հադրութն ու Շուշին վերադարձնելու, չի ասել՝ 100 տոկոսով հետ եմ բերելու, ասել է՝ հնարավոր է։ Ճանաչելով նրան, իր կապերը, ազդեցությունը՝ որակյալ իշխանություն ձևավորելու, միանգամայն իրատեսական եմ համարում դա»։

Սա մի հատված էր «Հրապարակ» թերթին Քոչարյանի թիմակից Աղվան Վարդանյանի տված հարցազրույցից:  

«ՉԻ». Արժանապատիվ բանակցություններ, Հադրութ և Շուշի, վերադարձնել, կապեր, ազդեցություն, որակյալ իշխանություն ձևավորել. ահա սրանք են Աղվան Վարդանյանի հարցազրույցի բանալի բառերը: Իսկ հիմա հերթով.

1. Ռ. Քոչարյանի և թիմակիցների բառապաշարում վերջերս հանգրվանած արժանապատիվ բառը արժանապատիվ խաղաղություն կապակցության մեջ պարզ գրագողություն է, իսկ արժանապատիվ բանակցություններ-ը աբսուրդի ժանրից են, որովհետև.

ա) հենց Ռ. Քոչարյանն էր 1998թ. արժանապատիվ խաղաղություն-ը վիժեցնողների պարագլուխը,

բ) Հայաստանն ու Արցախը 23 տարի սեփական անհեռատեսության և գավառական շուստրիության պատանդը դարձրածն ու պատերազմի կուսակցության հայրը խայտառակ պարտությունից հետո ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսել...

Սակայն Աղվան Վարդյանյանը մեզ բնավ չի զարմացնում: Նա հավատարիմ է դաշնակցական ավանդույթին: 20-րդ դարի սկզբին՝ Արևմտյան Հայաստանում, 1918-20թթ. Արևելյան Հայաստանում գործած բազում հանցանքներից, ազգակործան քաղաքականության հետևանքով տարածքային և մարդկային կորուստներից հետո երկիրը լքած ՀՅԴ վերնախավը հանգրվանեց արտերկրում և պահանջատիրությունը դարձրեց փեշակ՝ փող «աշխատելու» միջոց: Հիմա էլ Կարսին, Արդահանին, Վանին ու Բիթլիսին կգումարի Հադրութը և Շուշին: Ի՞նչ պակաս անուններ են Լոսի քյաբաբնոցների համար...

2. Ռ. Քոչարյանին գովազդում են կապերով ու ազդեցությամբ: Որո՞նք են:

Կապեր- Վ. Պուտինի ընկերն է:

Ազդեցություն- Վ. Պուտինի ընկերն է:

Ուրեմն՝ կապերն ու ազդեցությունը տեղավորվում են «ընկերություն» ապաքաղաքական կատեգորիայի մեջ: Այսինքն՝ իրականում որևէ արժեք չունեն:

3. Ամենազավեշտականը որակյալ իշխանություն ձևավորել բառակապակցությունն է: Անշուշտ, եթե համեմատենք դդումը և Լևոն Մկրտչյանին, վերջինս ավելի որակյալ կթվա, իսկ Աղվան Վարդանյանի համար բնական է, որակյալ է այն իշխանությունը, որտեղ հենց ինքն է նախարար եղել: Սակայն հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բաղկացած էր սովորական սագագողերից, կներեք՝ գանձագողերից: 

Ուստի ձե՛զ պահեք ձեր գավառական շուստրիությունը, դրանով չեք խաբի ո՛չ Վ. Պուտինին, ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ մեր հասարակությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1106 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ