...

Նայեք՝ 100 տոկոսը չանցնեք

Նայեք՝ 100 տոկոսը չանցնեք

«Վերջին հարցումները փաստում են մի բան, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ աճում է»։

Դիտարկման հեղինակը Քոչարյանի փաստաբան, ներկայումս նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն է:

«ՉԻ». Դե լավ հա, կտրուկ: Իսկ գուցե ներկայացնե՞ք, թե որտեղ եք անցկացրել հարցումները, ովքեր են մասնակցել և ով է անցկացրել հարցումը: Ձեր շտաբներում հարցում եք անցկացնում, ձեզ թվում է, թե շեշտակի աճում է: Վաղն էլ կհայտարարեք, թե երկրաչափական պրոգրեսիայով է աճում:

Բա կտրուկ աճող վարկանիշի պայմաններում ինչո՞ւ եք բավարարվում դահլիճային հանդիպումներով, ինչո՞ւ եք մանրակրկիտ ընտրում, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանդիպումներին:

Գործող իշխանության վարկանիշի անկումն էլ ձեզ մի վերագրեք: Նրանք այնքան շնորհքով են, որ իրենց օգնող պետք չէ: Իրենք իրենց գործունեությամբ 3 տարի անում են ամեն ինչ, որ գահավիժումը չկանգնի:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ