...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ինքը Ալեն Սիմոնյանի հետ համակարգչի առջև նստած, հերթով ստուգում են իրենց ֆեյսբուքյան ստատուսները՝ ամենասկզբից: 

«Հեսա,- ասում է Ալենը,- ստեղ գրել ես, որ «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են, բյուջեի վրա մեծ ծախս են, երկիրը դարձել է պադավատապետություն»: Սա պետք է սրբագրել»:

«Հա,- պատասխանում է Նիկոլը,- ճիշտ ես: Սպասի մտածեմ: Մտնենք редактировать, սենց գրենք. «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են մաշված, բյուջեի վրա դրանց վերանորոգումը մեծ ծախս է, երկիրը դարձել է ռեմոնտապետություն, սեղմեցի՝ ok»:

Մի քիչ էլ են հետ գնում. «Բա էս դու չե՞ս,- հարցնում է ինքը,- նուռը ձեռիդ, Աղդամում: Տակն էլ գրել ես՝ «հայրենիքը սկսվում է սահմանից»: 

«Հա, պրն վարչապետ, սպասի սրբագրեմ: Таак-с, սենց. «հայրենիքը սկսվում է սահմանազատումից»: Հը՞, ո՞նց է»:

«Վերջում ավելացրու՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից»,- արձագանքում է ինքը:

«Պրն վարչապետ, էս ստատուսն էլ երևի փոխես, էս որ գրել ես՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»:

«Հըմ, հա, բազարի բուն ա, քանի չեն շահարկել, սենց գրենք. «Արցախն ու Հայաստանը՝ վերջ»:

Էլի նայում է իր ֆեյսբուքյան էջը, տեսնում է, Դավիթ Տոնոյանի ստատուսն է սրտիկել. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Սրտիկը հանում է, տեղը ջղային սմայլիկ է դնում: 

Հետո Ալենը իր էջում տեսնում է, որ 2014-ին գրել է. «Հայաստանը հետամուտ է լինելու Սևրի պայմանագրին»: Փոխում է, դարձնում է՝ «Հայաստանը հետամուտ է լինելու Սև լճի պայմանագրին» ու խորը շունչ քաշում: 

Ինքը ձեռքը դնում է ճակատին ու մտահոգված նայում էկրանին: «Էդ ինչի՞ վրա ես մտածում»,- հարցնում է Ալենը:
«Էս պահն, էլի, էս որ գրել եմ՝ «Լավրովի պլանը դավաճանություն է, Ռուսաստանը մեր թշնամին է»:

«Ձև կա,- պատասխանում է Ալենը: Գրի՝ «Լավրովի պլանը դավաճանությո՞ւն է, Ռուսաստանը մեր թշնամի՞ն է»: Ըհը, չոտկի ստացվեց»:

«Բա էս որ գրել ենք՝ «Ապագա կա», սա ի՞նչ անենք»,- հարցնում է Ալենը: 

«Չէ,- հակադարձում է ինքը,- ապագա կա, բայց մենք հո չե՞նք կոնկրետացրել, թե ինչի կամ ում ապագան: Սա թող մնա»:

Այդ պահին ներս է մտնում անվտանգության աշխատակիցն ու հայտնում. «Կներեք, պրն վարչապետ, Պուտինն ու Ալիևը ձեզ են սպասում»:

«Ալեն,- ասում է ինքը,- նավսյակի ջնջի էդ «Ապագա կա» կարգախոսը»:

Արթնանում է Սոչիի հակառակ կողմում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ