...

Նիկոլ Փաշինյանը դեռ փոշմանելու է իր ներողության համար

Նիկոլ Փաշինյանը դեռ փոշմանելու է իր ներողության համար

Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. ««Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»։

«ՉԻ». Սա էլ ձեր Վազգեն Մանուկյանը: Որ ասում ենք՝ ձեր, նկատի ունենք իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին, որը գնում՝ 1996-ի համար ներողություն է խնդրում Վազգեն Մանուկյանից:

Մինչդեռ, եթե ներողություն խնդրելու պահ կա, ապա դա Վազգեն Մանուկյանը պետք է աներ՝ իր ցուցարարներով Ազգայի Ժողով ներխուժելու և խորհրդարանի ղեկավարներին դաժան ծեծի ենթարկելու համար:

Բայց Վազգեն Մանուկյանը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև համարում է, որ ամեն ինչ ճիշտ է արել: Դե, եթե 1996-ին մարդ ծեծելն ու խոշտանգելը համարում է ճիշտ բան, բնականաբար, 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը, 10 մարդու սպանությունը, հարյուրավոր մարդկանց խոշտանգումներն էլ պիտի համարեր ճիշտ բան, որի կազմակերպիչը որևէ մեղք չի գործել, հետևաբար, նրան պետք է ազատ արձակել, թե չէ՝ քաղբանտարկյալ է:

Սա է Վազգեն Մանուկյանը. նրան չճանաչողները լավ չեն պատկերացնում, թե ինչի է նա ընդունակ: Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ զղջալու է իր ներողության համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ