...

Փրկել շարքային Նիկոլին

Փրկել շարքային Նիկոլին

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե գործող կոմիտեն պետք է իր լիազորությունները վայր դնի, փոխարենը ստեղծվի խորհուրդ, որը կհռչակի շարծման սկիզբը, և տարբեր բնակավայրերում կսկսեն ձևավորվել կառույցներ։

Մի խոսքով՝ կոմիտեն դառնում է խորհուրդ, խորհուրդը ձևավորում է կառույցներ, և շարժումը սկսվում է։ Փայլուն ծրագիր է, իհարկե, բայց՝ ակնհայտորեն թերի։ Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կոմիտեն դառնար մարմին, մարմինը՝ նախաձեռնություն, նախաձեռնությունը՝ խորհուրդ, խորհուրդը՝ հանձնաժողով, հանձնաժողովը ձևավորեր հանձնախմբեր, հանձնախմբերը՝ վերահսկողական կառույցներ, հետո ստեղծվեր առկա բջիջները համակարգող խորհուրդ, որը կհետևեր, որ սկսվող շարժումը հանկարծ չկուսակցականացվի, այդ նպատակով կստեղծվեր միջկուսակցական շտաբ, և այլն։ Կարևորը՝ որ հանկարծ այդ ամենի մեջ քաղաքական միտք չլինի։

Մի խոսքով՝ կարևորը պրոցեսն է։ Եվ այն, որ այդ ողջ ընթացքում Վազգեն Մանուկյանն անպայման մնա բոլորի ուշադրության կենտրոնում ու մշտապես ինչ-որ բան փրկի։ Ընդ որում՝ «ինչ-որ բան» ասելով առաջին հերթին Նիկոլի իշխանությունը նկատի ունենք, որովհետև եթե հիմնական փրկիչը կամ «փրկիչ մարմնի նախագահը» Վազգեն Մանուկյանն է՝ Նիկոլը կարող է հանգիստ լինել։ Հո հենց այնպես չի՞ «գլխանց» ներողություն խնդրել նրանից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ