...

Նիկոլի համար էդ ի՞նչ փող ա

Նիկոլի համար էդ ի՞նչ փող ա

«Մարդիկ ասում են՝ վա՜յ, 10 միլիարդ դոլարի պարտք ունենք, բայց պետք է ցույց տանք, որ դա թեթև է»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե այդ պարտքի՝ ծանր կամ թեթև լինելն է, այլ այն, որ կարողանան ցույց տալ, որ թեթև է։ Պարզ ասած՝ կարևորը ոչ թե իրողությունն է, այլ դրա հանրային ընկալումը։ 

Իսկ ինչո՞ւ են մարդիկ ասում «վա՜յ, 10 միլիարդ դոլարի պարտք ունենք»։ Որովհետև դա պետության պարտքն է, բայց արդյունքում իրենք՝ շարքային հարկատուներն են վճարելու։ Այսինքն՝ իրավիճակը մոտավորապես այսպիսին է․ Նիկոլի կառավարությունը պարտք է վերցնում, որը հետո պիտի վերադարձնի ժողովուրդը, այդ փողի զգալի մասը ծախսում սեփական «կայֆերի» վրա (պարգևավճարներ, ուղևորություններ և այլն) ու դեռ մի բան էլ ժողովրդի վրա «մուննաթ գալիս», թե «դե լավ, ի՞նչ եք շուխուռ դրել, թեթև պարտք ա»։ 

Եվ իսկապես էլ՝ ի՞նչ են «շուխուռ դրել»։ Բա կառավարությունում հո էնտուզիաստներ չե՞ն նստած, որ ձրի աշխատեն։ Համ էլ՝ ժողովրդի ծոցից ելած իշխանություններ ունենալը թանկ հաճույք է, որի համար պիտի վճարել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ