...

Նիկոլն ուզում է կապիտուլյացիան «գցել ժողովրդի ջեբը»

Նիկոլն ուզում է կապիտուլյացիան «գցել ժողովրդի ջեբը»

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է, թե հնարավոր է՝ սահմանազատման գործընթացում հանրաքվեի կարիք լինի, որովհետև «կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի կմ մենք զիջենք, 100 էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։

Փաստորեն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված ՀՀ ինքնիշխան տարածքը Նիկոլի համար այլևս «կարմիր գիծ» չէ։ Դա ընդամենը ինչ-որ գիծ է, որի գույնը պիտի ժողովուրդը որոշի, մեկ էլ տեսար՝ որոշեց, որ ոչ թե կարմիր գիծ է, այլ, ասենք, «ռոզըվի» կամ կանաչ։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը տեսախցիկների առջև պիտի Հայաստանի բոլորովին այլ քարտեզ ցույց տա, որը պիտի ոչ թե մետաղյա լինի, այլ թղթե։ Ավելին՝ այդ քարտեզը ցույց տալու ժամանակ Նիկոլը պիտի մյուս ձեռքում էլ մկրատ պահի և հայտարարի, թե «հնարավոր է՝ Ալիևն այդ մկրատը քարտեզի հետ միասին մի կես ժամով ուզի, որպեսզի իր ուզած տեղից մի 100 քկմ կտրի, բայց դա, իհարկե, պիտի հանրաքվեով արվի»։

Ի դեպ՝ շատ հանգիստ կարող է հենց այդպես էլ վարվել, որովհետև դրա միակ հետևանքը կլինի այն, որ «քաղաքական դաշտը» կկիսվի երկու մասի ու կենաց-մահու լեզվակռիվ կսկսի։ Մի մասը կպնդի, որ կտրելը «ջանդամը», կարևորը՝ մկրատը ռուսական արտադրության չլինի, մյուս մասն էլ կհայտարարի, որ միևնույն է՝ բարին հաղթելու է չարին, սպիտակը հաղթելու է սևին, թուղթը հաղթելու է մկրատին, իսկ հաջորդ հանրահավաքին ցանկալի է ներկայանալ gg տաքսիով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ