...

Նոր Առնետարան՝ ըստ Սբ. Նիկոլի

Նոր Առնետարան՝ ըստ Սբ. Նիկոլի

«Եթե քո դեմքին թքում են, ապա մյուս դեմքդ էլ պարզի, որ թքեն»:
Շատ նոր Ավետարան ըստ Սբ. Նիկոլի, 21.04.2023


Այո, մենք թևակոխում ենք նոր սրբաշրջան, որտեղ իշխելու է երկերեսանիների արքայությունը: Այստեղ կարելի է բանավիճել, թե սրանք քանի երես ունեն, բայց հաստատ մեկից ավել է:

Ինչպես և կանխատեսել էինք, այս իշխանությունների համար թքելը պատժվող արարքներից վերածվեց հպարտության և թասիբի խորհրդանիշի: Հիմնական մոտիվացիան հետևյալն է. եթե սաղ աշխարհը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, եվրոպացիները, բոլորը մեզ վրա թքում են, ու մենք լուռ ու մունջ կուլ ենք տալիս դա, այդ դեպքում ինչո՞ւ մենք էլ չենք կարող թքել, առավել ևս ինչո՞ւ թքվողները չպետք է լուռ տանեն մեր արարքները: 

Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները խորհրդարանում հենց դա են վկայում: Ինչից ասես, որ չի խոսել. նախկինների ղալաթներից, 5-րդ շարասյունից, դեսից-դենից, բայց մի հատ ծպտուն չի հանել Ալեն Սիմոնյանի արածից: Ընդհակառակը, Ալեն Սիմոնյանին դուխ է տվել, ասել՝ ապեր, տո լավ ես արել, պետք ըլի, էլի կթքես, մեջքիդ կայնած եմ: Ու նույնը Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, ձեռի հետ էլ սպեցնազ հրավիրեց, որպեսզի իր արքայական հանգիստը խաթարող պատգամավորների գամերը քաշեն: 

Ընդ որում, այդ պատգամավորներին հեռացնում էին այն վայրից, որտեղ ժամանակին Արագած... ըըը, կներեք, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ախտահանիչ ակցիա էին իրականացնում, ու Շարմազանովը փոխանակ կարմիր բերետավորների միջոցով դրանց ռադ աներ դահլիճից, դրել, անվրդով նայում էր, տաք էր, չէր ջոկում, թե ուր է հասցնելու այդ ծխահարումը:

Աննախադեպների շարան

Ընդհանրապես, եթե նայում ենք՝ իշխանության գալուց հետո 5 տարում Փաշինյանը ինչ արդյունքների է հասել, ապա զարմանալի պատկեր է ստացվում. պատերազմը տանուլ է տվել, տարածքային կորուստներ, պետականության կորստի հեռանկարներ, հազարավոր զոհեր...

Բայց սրա հետ մեկտեղ. հասցրել է զրոյի հասցնել հարաբերությունները հարևանների, դաշնակիցների, միջազգային հանրության հետ, պառակտել մեր հասարակությունը, փչացնել հարաբերությունները ընդդիմության, քաղհասարակության, զինվորականության, բանակի, նույնիսկ Եկեղեցու հետ, պետական համակարգը լակոտացնել, ուրիշ բառ չենք գտնում, խորհրդարանում լեգիտիմացնել ծեծը, թքելը, հայհոյելը, վիրավորելը: Մի խոսքով, պետության ամուր հիմքերի համար պարտադիր բոլոր բաղադրիչները քայքայել է: 

Կարող է տուպոյ է, բայց գիժ չի

Սրա տակից ոնց ենք դուրս գալու, դեռ պարզ չի: Ինքն էլ է հասկանում, թե ուր է հասցրել բոլորիս, ինչքան էլ ուզում է իրեն գժի տեղ դնի, իշխանությունը աստծո պարգև համարի, իրեն ամենաբարձրյալի տեղապահ ներկայացնի, բայց լավ էլ գիտակցում է, թե ինչ ծանր վիճակի մեջ է մեզ գցել: Միակ բանը, որ հիմա անում է, իշխանությունն ամեն գնով պահպանելն է: Իսկ դրա համար պետք է իր կողքին մարդիկ լինեն: Իսկ այդ մարդիկ նրա կողքին լինելու համար գին են պահանջում: Դրա համար աչք է փակելու իր թիմակիցների բոլոր արարքների վրա: Կթքեն, կծեծեն, մեքենայի տակ մարդ կգցեն, տենդերների անվան տակ բյուջեին «վենա» կմտնեն, սխալներ կգործեն, կապ չունի, բոլորին տեր է: Եթե Ալեն Սիմոնյանին տեր է, ուրեմն մնացածներին էլ է տեր կանգնելու: 

Դրա դիմաց ինքն է անվերապահ հավատարմություն պահանջում: Նաև խրախուսելու է առնետավազքը քաղաքական դաշտի մյուս կողմերից: Դրսի խաղացողներին խոստումներ է տալու, մի օր սրան է ինչ-որ բան խոստանալու, մյուս օրը էն մեկին է խոստանալու ինչ-որ բան ստորագրել, զիջել: Բայց մեծ հաշվով, ինքն ու իր թիմը պատային վիճակում են: Արդեն սպառվել են այն քայլերը, որոնցով հինգ տարի հանրությանը կերակրում էին: Պարզապես մեր պետությունն է պատային վիճակում դրել, վատը դա է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   11944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ