...

Նոր հարցեր, նոր բլոկներ

Նոր հարցեր, նոր բլոկներ

Լրագրող Արթուր Մնացականյանը գրել է. «Երեկ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ընդդիմադիր պատգամավոր, ֆեյսբուքյան իր էջում նկար էր հրապարակել՝ հայտնելով, որ Մոսկվայում է։

Ես շատ բարեկիրթ ձևով հետաքրքրվեցի, թե ինչ այցելության մասին է խոսքը։ Ստացա ամենաանսպասելի պատասխանը՝ նա ուղղակի արգելափակեց ինձ: Բա»:

«ՉԻ». Ի՞նչ բա, ի՞նչ բա: Բա ո՞վ է տեսել, որ պատգամավորին հարցնեն, թե ինչ գործ ունես Մոսկվայում: Եվ ընդհանրապես, ժամանակն է հրաժարվել այնպիսի արատավոր և հոռի երևույթից, ինչպիսին իշխանավորներին ու ընդդիմադիրներին հարցեր տալն է:

Թե՛ իշխանավորները և թե՛ ընդդիմադիրները հարցերից ահավոր խրտնում են, շատ հաճախ այդ հարցերի ետևում ինչ-որ չար ուժերի, արտաքին ու դրսի դավադիրների հետքեր են նկատում: Իրենց կտրում ենք գործից, հետո հարց տալուց հետո ստիպված պիտի լինեն այդ հարցին պատասխանել, իսկ ի՞նչ պատասխանել, եթե պատասխանելու բան չունեն: 

Իսկ եթե պատասխանելու բան չունեն, դնում, բլոկում են: Կամ էլ հայտարարում են, թե հարցերը գրավոր, ինտերնետով ուղարկեք, ասուլիսի ժամանակ 50/50... կամ այդ հարցը կհնչի, կամ էլ չի հնչի: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ