...

Թարս աճած կապուտ

Թարս աճած կապուտ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վաղ առավոտյան, մոտավորապես՝ ժամը 06:30-ին, ֆեյսբուքյան լայվում պատմել է առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին, երբ «Մերսեդես» մակնիշի մեքենան մտել էր Ֆրանսիայի հրապարակ և վնասել վրաններից մեկը: Դեպքի մասին պատմելիս պատգամավորի ձեռքում խաղաքարտեր էին, մասնավորապես՝ «ղառի 7-ը»:

«ՉԻ». Է՜, բալամ: Օրը հենց սկզբից շատ թարս սկսվեց: Հայրենիք փրկելը չի ստացվում, գոնե նորմալ կարտեր գային: «Ղառի 7-ով» նաղդ կրված են: Մենք չենք զարմանա, որ էս թարս օրով թարս կապուտ էլ եղած լինեն: Եթե պատգամավորի ձեռքին «քյափի տուզ» լիներ կամ գոնե՝ «խաչի կառոլ», պարտիան կրելու շանսեր կլինեին: Չնայած բլոտը հարուստ խաղ է, բայց ոչ՝ «ղառի 7-ով»:

Եվ հետո, ինչի՞ եք առավոտ կանուխ բլոտ խաղում: Ձերը շախմատն է: Մի քիչ օրինակ վերցրեք, էլի, ձեր առաջնորդից: Չէ, Իշխան Սաղաթելյանից չէ, իսկական առաջնորդից: Զարգացրեք ձեր աշխարհաքաղաքական վերլուծական միտքը, վայ:

Չնայած, եթե շախմատ խաղալիս լինեին այդ պահին, լայվ մտներ, ձեռքին հաստատ պեշկա էր լինելու, դա ավելի պրոբլեմատիկ թեմաների առիթ կդառնար: «Ղառի 7-ն» անշառ կարտ է: 

Մի խոսքով, հաջորդ անգամ, լայվ մտնելիս ձեր ձեռքին բիլյարդի կի պահեք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ