«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս առթիվ ի պատասխան ArmDaily.am-ի լրագրողի զանգի՝ գործարարն ասել է, որ խոսողը Բարսեղ Բեգլարյանը չէ. «Չգիտեմ պարոն Բեգլարյանը կկարողանա խոսել, թե ոչ, Բարսեղ Բեգլարյանին հողին հանձնեցինք, մեռավ ինքը էս աշխարհի համար, գնաց Հիսուս Քրիստոսի մոտ»։
«ՉԻ». Լավ չի էլի: Սեփական «ես»-ից հրաժարվելու ինչ-որ տարօրինակ, նախադեպը չունեցող վիրուս է տարածվել Հայաստանում:
Այդ վիրուսի ազդեցության տակ մեկն ասում է, որ ինքը ինքը չէ, այլ՝ իր վարորդը, Ծառուկյանի աչքին ցանկացած չալմա կապած մարդ շեյխ է երևում, Դաշնակցությունն ասում է՝ էդ ես չեմ, հեռախոսս են գողացել, իսկ ահա մահվան ելքով դեպք դեռ չէինք ունեցել:
Այո՜, Բարսեղ Բեգլարյանին թվում է, թե ինքը մեռել է: Ծանր դեպք է: Երևի մարդը չի դիմացել անհայտ վիրուսի և ՀՔԾ-ի մեղադրանքի ծանր հետևանքներին, ու առայժմ բարոյապես ու հոգեպես իրեն արդեն անդրշիրիմյան աշխարհում է տեսնում: