...

Ո՛չ չպատճառաբանված բաջանաղապետությանը

Ո՛չ չպատճառաբանված բաջանաղապետությանը

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր թերթի նախկին աշխատակցին նշանակելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մենք յուրայինին չենք տարել նշանակել այնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը»։

Փաստորեն մենք շատ անհասկացող խալխ ենք։ Ոչ մի կերպ Նիկոլի և հանցավոր նախկինների տարբերությունը չենք տեսնում։ Չէ՞ որ նախկիններն իրենց յուրայիններին նշանակում էին ԿԸՀ նախագահ ու հրապարակավ ասում «նայի՛, հա՛, քեզ նշանակում ենք, որ գնաս ընտրությունները կեղծես», իսկ Նիկոլն իր յուրայինին ասում է «նայի՛, հա՛, հանկարծ չկեղծես»։ 

Եվ ընդհանրապես՝ Նիկոլն իր կադրային քաղաքականության մեջ բոլորովին այլ սկզբունքներով է առաջնորդվում։ Հանձնարարում է, օրինակ, գտնել ընտրական գործընթացների լավագույն մասնագետին, ու պատահաբար պարզվում է, որ դա իր նախկին աշխատակիցն է, հանձնարարում է գտնել լավագույն ոստիկանապետին, գտնում-բերում են, ուշադիր նայում-ասում է «ապե, դեմքդ ծանոթ ա, կարող ա՞ մանկությանս ընկերն ես», հանձնարարում է գտնել ԱՄՆ-ում ՀՀ լավագույն դեսպանին ու զարմանքից պապանձվում է, երբ պարզվում է, որ դա պատահաբար իր անգլերենի ուսուցիչն է․․․ Բայց թղթերով ամեն ինչ կարգին է։ Առավել ևս, որ ինչպես խորհրդային տարիներին իրավացիորեն նկատել էր շրջաններից մեկի «ռայկոմի» շենքի 80-ամյա հավաքարարը՝ Լենինի կիսանդրին ջարդելուց հետո, «մարքսիզմը պատահականությունը չի ժխտում»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ