...

Ո՞նց Նիկոլին համոզենք՝ մի քիչ էլ Ադրբեջանը սիրի

Ո՞նց Նիկոլին համոզենք՝ մի քիչ էլ Ադրբեջանը սիրի

«Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ․ սա է հուշում իմ վարչապետության 5-ամյա փորձը»,- Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է հուշում հայ ժողովրդի 5-ամյա փորձը։ Հուշում է, որ պետք է առաջին հերթին պատասխանել մի պարզ հարցի՝ Հայաստանը հիմա՞ է ավելի ուժեղ, թե՞ 5 տարի առաջ։ Եթե հայրենիքը սիրողն ուժեղացնում է այն, իսկ չսիրողը՝ թուլացնում, ապա կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքից ալերգիա ունի։ «Արցախ» բառը լսելիս վրան դուրս է տալիս, Սյունիքի հիշատակումից սրտխառնոց է ունենում, Արարատ լեռան պատկերից դեմքի շրջանում առաջանում է թեթև «ցան» (պարզապես մորուքի տակ չի երևում), գլխապտույտ, ախորժակի կորուստ, կմկմոց․․․ 

Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես էլ սիրում է հայրենիքը և իր 5-ամյա վարչապետության ընթացքում ուժեղացրել է այն։ Հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ եթե նրա հայրենիքն Ադրբեջանն է, որովհետև այդ 5 տարիների ընթացքում ոչ թե Հայաստանն է ուժեղացել, այլ Ադրբեջանը։ Այնպես որ՝ «ալերգիայի» վարկածն ավելի խելքին մոտ է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ