...

Ո՞վ է ձեր մազոլը տրորել

Ո՞վ է ձեր մազոլը տրորել

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Դավաճանների ոհմակը նոր արշավ է սկսել մեր դեմ: Որքան ուժեղանում և ստվարանում են մեր շարքերը` այնքան հուժկու է դառնում հարձակումն ու ապատեղեկատվության արշավը մեր դեմ:

Բոլորիդ անվանական անդրադառնալու ենք: Բոլորիդ անունները լավ հիշելու ենք: Բոլորդ համապատասխան ժամանակաշրջանում հրապարակայնորեն բացահայտելու եք, թե ինչու էիք նման ստորություններ տարածում:
Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նրանց, որ հանդիսանալով ամերիկյան քաղաքացիներ` աշխատում են Կրեմլի համար և հակաամերիկյանին զուգահեռ` իհարկե նախևառաջ հակահայկական քարոզ են իրականացնում»:

«ՉԻ». Յա, էս ի՞նչ կատաղել է կատաղել: Տեսնես՝ ո՞վ է սրանց մազոլը տրորել: Դա մենք չենք, հաստատ: Ի՞նչ ենք արել որ:

Ավելին, 99 տոկոսով համոզված ենք, թե ում մասին է խոսքը, ում ղալաթներն է հրապարակայնորեն բացահայտելու պրն Մարտիրոսյանը:

Օրինակ՝ մեկը կա, որը ամերիկա-կանադական քաղաքացիություն ունի ու հակահայկական քարոզ է իրականացնում: Հա, ասում է՝ իմ որդիները չպետք է ծառայեն հայկական բանակում, որովհետև ինչի՞ պիտի ծառայեն: Այսինքն՝ դասալքություն է քարոզում: Այսինքն՝ հայկական բանակը թուլացնելու գործողություններ է իրականացնում: Այսինքն՝ Հայաստանի դեմ է գործում:

Այդ նախկին դեսպանի անունը չենք տալիս, թող Հայկ Մարտիրոսյանը Վիլսոնի քարտեզով գտնի նրան: 

Հիմա սպասենք կրեմլագետների հուժկու պատասխանին: Թող իրենք էլ այս քռեագետներին բացահայտեն: Իսկ բացահայտելու լիքը բան կա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ