Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է. «Եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ. Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից»:
«ՉԻ». Ափսոս, Ադրբեջանից մեր կառավարության նիստին մասնակցող չկա, պատասխաներ վարչապետի հարցին: Հա էլի, մի հատ պարզաբաներ, թե ինչու են կրակում:
Թե չէ այսպես մի տեսակ անհասցե է հարցը: Կարելի է պաշտոնական ամոթանք տալ՝ ամոթ ձեզ, որ կրակում եք: Կամ անիծել, նույնիսկ դժոխք ուղարկել: