Ռուսաստանցի շոումեն և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, գրել է. «Անշուշտ, ես ստորագրում եմ հայաստանյան ներկայիս իշխանություններին հղած իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի ուղերձի յուրաքանչյուր խոսքի տակ։ Թերևս միայն կփոխեի «թքած» արտահայտությունն ավելի դիպուկ՝ «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, ինչը որևէ կերպ չի փոխում իմաստը։
Մարգարիտայի հրապարակումից հետո բոլոր օրերին ինձ գրում են սոցցանցերում։ Ոմանք հայհոյում են ինձ՝ տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ, պահանջում են ծեծի ենթարկել կնոջս, շուտ փոխել նրա ազգանունը, նույնիսկ այդ ապուշության օգտին ստորագրահավաք են սկսել ինչ-որ կայքում։
Որովհետև այդ ամենը խոսում է միայն մի բանի մասին՝ գույնզգույն-երիտասարդ սորոսականներին՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն ինչ-որ բան հաջողվել է անել իմ հնագույն ազգի մի մասի հետ»:
«ՉԻ». Ինչպես ասում են՝ չունես ոչինչ, խաղա քյարփինջ: Փաստորեն, միակ մարդը, որը ստորագրում է Մարգարիտա Սիմոնյանի խոսքերի տակ, հենց... Մարգարիտա Սիմոնյանի մարդն է: Վատ չի, վատ չի:
Ախր էնքան անտաղանդ զույգ են, որ ձեռով-ոտով ընկել են ցեխը ու միակ փաստարկը, որ կարողանում են խաղացնել, էլի սորոսի թեման է: Ուրիշ բան չունեն ասելու: Ամբողջ հայ հանրությունը թքում է սրանց վրա, ասում են՝ մեղավորը սորոսականներն են: Հայերը դեռ մի կողմ, ամբողջ Ռուսաստանն է սրանց վրա թքում, էլի սորոսականներն ե՞ն մեղավոր:
Բնականաբար, մենք դատապարտում ենք Մարգարիտա Սիմոնյանին ծեծի ենթարկելու կոչերը, եթե այդպիսիք եղել են: Ոչ էլ պահանջում ենք, որ նա իր ազգանունը փոխի: Որովհետև փոխի, չփոխի, դրանից ինքն ավելի տաղանդավոր չի դառնալու, նրա հանդեպ հարգանքը չի ավելանալու, ոնց տզրուկի պես կպած են ռուսական բյուջեի փողերի վրա, այդպես էլ պոկ չեն գալու:
Այն չափանիշները, որոնցով սրանք մարդկանց սորոսականներ են որակում. ախր ձեր չափանիշներով հենց ձեզանից բեթար սորոսական չկա: Գոնե ձենները կտրեն, զբաղվեն իրենց լափով: Ոնց որ սրանց հատուկ վարժեցրել ու քսի են տվել Հայաստանի վրա: Դիտեք այս անտաղանդների մասին տեսանյութը:
На блюдечкеОпубликовано Ինչպես է դա եղել Среда, 22 июля 2020 г.