...

Собака лает, караван идет

Собака лает, караван идет

Ռուսական շոումեն և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը գրել է. «Ես, ի դեպ, վստահ եմ, որ Փաշինյանին մանկության տարիներին հաճախ են ծեծել և տեղին են ծեծել։ Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ, մարդիկ են, որոնց կանայք հաճախ չեն տվել, և նեղացրել են բակի երեխաները»:

«ՉԻ». Ընդհանրապես, Մարգարիտա Սիմոնյան - Տիգրան Քեոսայան զույգի մասին արդեն շատ բան է ասվել ու գրվել: Թեկուզ ամեն օր կաշվից դուրս գան, իրենց միջի կեղտը դուրս տան, վնգստան, թե´ հայ հասարակությունը, թե´ առավել ևս ռուսները, նրանց համար պատմության աղբանոցում VIP տեղեր են պահել: Կարելի է ասել՝ «բրոնյա» արել:

Մենք այս էժանագին դուրսպրծուկների գրառումների վերաբերյալ մտածում էինք, թե ինչու նրանց իշխանությունները, պատգամավորները, վարչապետի հայտնի համախոհները չեն պատասխանում: Կարծում ենք, որ իշխանությունները ճիշտ են անում, որ սրանց շան տեղ չեն դնում: 

Թող Արմեն Աշոտյանը պատասխանի: Օրերս Քեոսայանը Սերժ Սարգսյանի հասցեին էլ էր մի երկու բան ասել, Արմեն Աշոտյանը չէր զլացել ռուս կինոռեժիսորին զեկուցել, որ իրականում Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է եղել: Մի ամբողջ «դակլադ» էր տվել: Կետերով, փաստերով, արդարացումներով: Թեպետ մեջը մի քիչ արժանապատվություն լիներ, պարզապես պիտի թքեր Տիգրանի վրա, ասեր՝ դու ով ես, որ մի հատ էլ Սերժ Սարգսյանին կամ Նիկոլ Փաշինյանին գնահատականներ տաս: 

Հերիք չէ, Աշոտյանը զեկուցել է Քեոսայանին, մի հատ էլ գրել է, թե Փաշինյանի մասով համաձայն եմ, իսկ Սերժ Սարգսյանի մասով՝ չէ: Ահա այսպիսի ազգայնական, արժանապատիվ իշխանավորներ ենք ունեցել:

Դիտեք տեսանյութը: 

 
Без комментариев

Про бездаря

Опубликовано Ինչպես է դա եղել Среда, 12 августа 2020 г.

ՎԱՐԿԱՆԻՇ

   3840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ