...

Որ ասում ենք՝ «գինին շառ ա․․․»

Որ ասում ենք՝ «գինին շառ ա․․․»

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Ամանորի առթիվ Հայաստանում ոչ աշխատանքային կլինի միայն 3 օր՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, այսինքն՝ հունվարի 3-ը կլինի աշխատանքային, իսկ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը շփոթմամբ էր նշել, որ աշխատանքային օրերը կսկսվեն հունվարի 4-ից։

Փիլիսոփա Վոլտերն էր ասել, չէ՞, որ «եթե մարդը ապուշ է՝ դա ընդմիշտ է» (իրավապահ մարմիններին համենայն դեպս տեղեկացնենք, որ Վոլտերը մահացել է 1778 թվականին, հետևաբար՝ իմաստ չունի փորձել նրան տուգանել 300 հազար դրամով)։

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներով հայտարարում է, որ հունվարի առաջին աշխատանքային օրը լինելու է ամսի 4-ը, ու քանի որ դեկտեմբերի 30-31-ն էլ շաբաթ-կիրակի է՝ մարդիկ հաշվում են, որ 5 օր ազատ են լինելու։ Եվ պլանավորում են իրենց ամանորյա հանգիստը։ Ի դեպ՝ ամեն տարի առնվազն 40 հազար հայաստանցիներ Ամանորն անցկացնում են արտասահմանում (Վրաստան, Եգիպտոս, Էմիրաթներ, Եվրոպա և այլն), ու այս տարի էլ նրանց առնվազն կեսն արդեն պատվիրել է ուղեգրերի փաթեթներն ու կանխավճար մուծել, ինքնաթիռի տոմս գնել, և այլն։ Նրանք այդ գումարները կամ չեն կարողանալու ետ ստանալ, կամ ստանալու են մեծ պահումներով։ Մի խոսքով՝ ամենահամեստ հաշվարկներով, ՀՀ առնվազն 10-15 հազար քաղաքացիներ կորցնելու են ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն դոլար։ Էլ չենք խոսում այն տուրիստական ընկերությունների մասին, որոնք արտասահմանյան տարբեր երկրներում Ամանորի համար ամբողջ հյուրանոցներ են վարձակալել։

Եվ այս ամենն՝ ընդամենը այն պատճառով, որ Նիկոլն ամսաթվերը շփոթել է։ Հետաքրքիր է՝ եթե որևէ գործարար «շփոթմամբ» պետությանը 2 միլիոն դոլար պակաս հարկ տա, իրավապահներն այդ գործարարի «աշխատակազմի» պարզաբանումով կբավարարվե՞ն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ