Հոդված 1 . ՀՀ բոլոր քաղաքացիներն անկախ տարիքից պետք է ունենան սմարթֆոն:
Հոդված 2. Հեռախոսները պետք է գնվեն «ռայոն» գնացած գործարարի Մոբայլ Սենտրից:
Հոդված 3. Ովքեր չգնեն՝ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 4. Նրանք, ովքեր չեն կարող գնել, թող վարկով վերցնեն: Վարկի տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բայց դա կանի բանկերի միջոցով և կսուբսիդավորի «ռայոն» գնացած գործարարին:
Հոդված 5. Այն քաղաքացիները, ովքեր շատ կխոսեն անձնական թեմաներից և որը հետաքրքրություն չի ներկայացնի ԱԱԾ-ի համար՝ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 6. Այն քաղաքացիները, ովքեր հստակ չեն խոսի, կօգտագործեն միայն իրենց համար հասկանալի բառեր և մտքեր՝ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 7. Այն քաղաքացիները, ովքեր նախապես գրավոր տեղյակ կպահեն պարետատանը, որ ունեն արտամուսնական կապ, նրանց պետությունը կսուբսիդավորի լրացուցիչ 1000 րոպե անվճար խոսելու բոնուսով:
Հոդված 8. Այն քաղաքացիները, ովքեր միտումնավոր կանջատեն իրենց հեռախոսները, կվնասեն դրանք, ինչպես արդեն հասկացաք, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 9. Ինչ անում ենք՝ անում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Հոդված 10. Ազնիվ խոսք տվյալները հետագայում (մի գեղեցիկ օր) ջնջվելու են: