...

Օրենք՝ քաղաքական բալային համակարգի մասին

Օրենք՝ քաղաքական բալային համակարգի մասին

«ՉԻ» խմբակցություն

Հաշվի առնելով Հայաստանում հունվարի 1-ից երթևեկության ոլորտում բալային համակարգի ներդրման առավելությունները,

Առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության ընթացքում առաջ քաշած կարգախոսներով,  

Առաջարկում ենք սեղմ ժամկետներում ընդունել նոր օրենք քաղաքական դաշտում բալային համակարգ ներդնելու մասին։

Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում օրինապաշտ քաղաքական գործիչների կայացմանն ու օրինախախտ գործիչների դուրս մղմանը:

Եվ այսպես. 

Օրենք Քաղաքական բալային համակարգի մասին
(նախագիծ)

 
Հոդվ. 1. Քաղաքական բալային համակարգը (ՔՊՀ) անհրաժեշտ է  բարոյական և հոգևոր վնասվածքները նվազեցնելու համար:

Հոդվ. 2. ՔՊՀ-ն պարտադիր է քաղաքականությամբ զբաղվող՝ 12-ից մինչև 100 տարեկան ՀՀ բոլոր քաղաքական գործիչների համար:

Հոդվ. 3. ՔՊՀ-ով 9 բալ հավաքելու դեպքում քաղաքական գործիչը 1 տարով զրկվում է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից:
Հոդվ. 4. ՔՊՀ-ով նախատեսված են հետևյալ տուգանքները

ա. ապուշ ստատուս գրել՝ 1 
բ. ապուշ ստատուս լայքել՝ 0,5
գ. ապուշ ստատուս շեյրել՝ 0,5
դ. չհասկացվող ելույթներ՝ 1
ե. միակողմանի մեղադրանքներ՝ 1,5
զ. հանրային պահանջին չենթարկվել՝ 2
է. հանրությանը «պռոտիվ» գնալ՝ 2,5
ը. ԱԺ նիստերի ընթացքում հեռախոսով խոսել՝ 1
թ. խմած լայվ մտնել՝ 3
ժ. ժողովրդին հրապարակ տանել՝ չկա
ի. ԱԺ կանոնակարգը խախտել՝ 1
լ. ուրիշի վկայականով քվեարկել՝ 2

Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը կընդունի առանց էական շտկումների, ինչը կխթանի քաղաքական դաշտի առողջացումը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ