...

Պահուստային ֆոնդից։ 400 հազար եվրո։ Նետեց կիրճը։

Պահուստային ֆոնդից։ 400 հազար եվրո։ Նետեց կիրճը։

Կառավարության վերջին նիստում ի թիվս այլ «չզեկուցվող հարցերի» որոշվել է պահուստային ֆոնդից մոտ 400 հազար եվրո փոխանցել վարչապետի աշխատակազմին՝ «խորհրդատվական և վերլուծական ծառայությունների» համար։ Ընդ որում՝ ֆինանսների նախարարությունը դա խնդրահարույց է համարել, որովհետև կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է, բայց որոշումը, միևնույն է, ընդունվել է։

Փաստորեն ֆինանսների նախարարությունը «տեղը չի բերել»։ Հաշվի չի առել, որ ամառ է, շոգ է, և Նիկոլին խորհրդատվական ծառայություններ են պետք։ Օրինակ՝ այն հարցերով, թե ինչո՞վ պիտի «զապիվատ անել» «Հենեսի» կոնյակը, արդյո՞ք «Շատո Լաֆիտ» գինին շաուրմայի հետ սազում է, «պեռաշկիի» վրայից «ծիգռովի օմարը» լիմոնո՞վ ուտել, թե՞ ոչ, և այլն։ 

Իսկ եթե 400 հազար եվրոյանոց խորհրդատվությունն ու վերլուծությունները արտաքին և ներքին քաղաքականության թեմաներով են եղել, ապա, դատելով Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքներից, այդ խորհրդականներին ու վերլուծաբաններին պետք էր ոչ թե վճարել, այլ մի լավ տփել։ Ե՛վ ավելի արդար կլիներ, և՛ ավելի խնայողական։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ