...

Պառկած էլ կմնա

Պառկած էլ կմնա

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած բողոքի ակցիա է իրականացրել Կառավարության շենքի մոտ: Նա պարզել է «Մարդու վրա թքելն արդարացում չունի» պաստառը և նշել, որ այսկերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում ԱԺ նախագահի՝ քաղաքացու վրա թքելու միջադեպի հետ կապված:

«ՉԻ». Մենք Վարդգես Գասպարիին խորհուրդ կտանք փոխել բողոքի ակցիայի իր «ֆիրմային» ոճը: Թե չէ տարին տասներկու ամիս այդպես էլ պառկած է մնալու:

Մի օր պառկեց ի նշան բողոքի, որ Ալեն Սիմոնյանը մարդու դեմքին թքել է, մյուս օրը պիտի նորից պառկի, օրինակ, քանի որ Դիլիջանի քրեականի պետը 16 տարեկան պատանուն է ծեծել, երրորդ օրը պառկի՝ հաշվի առնելով, թե ինչպես է Թալինում ՔՊ-ական պաշտոնյան 7-ամյա երեխայի հախից գալիս: 

Ու այդպես ամեն օր: Մեր իշխանական պաշտոնյաները Գասպարինն ասֆալտից կանգնելու որևէ շանս չեն տալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ