...

Պարսկահայերը ոտքի են կանգնել

Պարսկահայերը ոտքի են կանգնել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «2018-ի շարժման խորքային բովանդակությունը հակաարցախյան էր, դա օսմանահպատակի ապստամբությունն էր ընդդեմ պարսկահայի: Դա չի նշանակում, որ 2018-ի ցույցերի մասնակիցները դա գիտակցում էին, մարդկանց մեծ մասը դուրս էր եկել երկրում դրական փոփոխությունների համար, սակայն ցույցերի առաջնորդները գիտակցված կերպով էին այդ ուղղությամբ տանում: Արցախի հանձնման գործընթացը հենց 2018-ի իշխանափոխությամբ է սկսվել»:

«ՉԻ». Ոնց կա, այդպես էլ մեջբերումն արել ենք: Կարող եք ստուգել: Հզոր մտքեր են: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պարսկահայ են: Էն ժողովուրդն էլ, որ փողոց էր դուրս եկել, չէր հասկանում, որ օսմանահպատակ է: 

Ժամանակին, որ նախկին իշխանություններին անվանում էին թաթար-մոնղոլական ավազակապետություն, սխալ էր: Պիտի ասեին՝ պարսկական ավազակապետություն: Հիմա արդեն ամեն ինչ տեղն ընկավ: Արդեն հասկանալի է, թե ինչու էր այդ ավազակապետությունը 20 տարի դաժանորեն ճնշում ժողովրդին: Ո՞վ լիներ, որ օսմանահպատակ ժողովրդին չճնշեր: Հասնում էր: Հատուկ ծրագիր էին իրականացնում. Հայաստանը մաքրել օսմանահպատակներից, միայն պարսկահայերին թողնել: Ափսոս, անկատար մնաց նրանց մուրազը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1216 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ