...

Փաշինյան-Ղարիբաշվիլի․ չհրապարակված պատառիկներ

Փաշինյան-Ղարիբաշվիլի․ չհրապարակված պատառիկներ


Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի և այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի փակ հանդիպման սղագրությունից, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։

Փաշինյան - Դիըր միստր գուդ ֆրենդ ջորջիան․․․

Ղարիբաշվիլի - Լավ, էլի, պրն Փաշինյան, ավելի լավ է հայերեն խոսեք։

Փ․ - Յա, հայերեն հասկանում ե՞ք։

Ղ․ - Դե․․․ Նենց չի, որ Ձեր անգլերենը հասկանում եմ։ 

Փ․ - Լավ, թարգմանիչով կխոսենք։ Քանի չենք գնացել մի կտոր հաց ուտելու՝ ամենակարևորից սկսեմ։ Չբռնե՞նք մեր երկրների ապրանքաշրջանառությունը դարձնենք մի միլիարդ դոլար։

Ղ․ - Լավ գաղափար է, բայց ինչպե՞ս։

Փ․ - Բայց ի՞նչ պրոբլեմ ա, Գռզոն Ադրբեջանից ինչ բերի՝ թող չերեզ Վրաստան բերի։ Ապրանքաշրջանառությունը միանգամից կդառնա մի միլիարդ։ Մեզ էլ ինչ կտա՝ կտա։

Ղ․ - Գիտե՞ք ինչ, Նիկոլայ․․․

Փ․ - Ինձ Նիկոլայ մի ասա, էլի, շատ էլ որ մի անգամ սխալվեցի ասեցի կկանգնեմ գնդակահարության պատի տակ։

Ղ․ - Լավ, լավ, Նիկոլաե։

Փ․ - Հո՛պ, նենց չի, որ Չաուշեսկուն ավելի լավ վախճան ա ունեցել։ Ուղղակի ասա Նիկոլ։ Բայց՝ առանց մյախկի զնակ։ Լա՞վ, Իրակլի։ Հա, իմիջիայլոց՝ լսել եմ, Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանային վեճ ունեք, ինչ-որ դժգույն-դժբախտ վանքի մոմենտ ա, միջնորդե՞մ էդ հարցը արագ լուծվի իմ իմացած ձևերով։

Ղ․ - Լավ, էլի, Նիկոլ, մենք ստեղ քյալլա ենք տալիս․․․

Փ․ - Յա, դուք էլ եք քյալլա տալի՞ս։ Բա գնանք մի կտոր ուտենք, ես էլ գիտեմ՝ մենակ Գյումրիում են տալիս։ Էդ ճիշտ ա՞, որ ճոպանուղիով ենք գնալու։ Բա ճոպանուղին 400 հոգի տանում ա՞, ես ախրաննիկներիս մի մասին հետս բերել եմ։ 

Ղ․ - Իսկ ես ընդամենը 5-6 թիկնապահ ունեմ։

Փ․ - Դե ոչինչ, հլը ջահել ես, մի 2-3 տարի առաջ ես էլ էի քո նման։ Համ էլ՝ քեզ ի՞նչ կա, դու չես ասել «Աբխազիան Վրաստան է, և վերջ», պետական կառույցները չես քան․․․ Ասեցի պետական կառույցներ՝ հիշեցի, մի վայրկյան կներես՝ մի հատ տեղ զանգեմ։ Ալո՛, էն Ազգային անվտանգության պետին ի՞նչ արիք։ Արա՛, ի՞նչ Իսագուլյան․․․ Չնայած՝ լավ, բռնել եք՝ բռնել եք, չի խանգարի։ Հա, ի՞նչ էի ասում, Իրակլի։ Դե գնացինք, ասում են լավ գինի ունեք, չաչայի վրից լավ ա։ Իմիջիայլոց՝ ինչի՞ չեք մասնակցում էն 3+3 ֆորմատին, պերերիվով, բանով, իրիկունները լավ հաց են տալիս․․․ 

Ղ․ - Գիտե՞ք ինչ, մեզ մոտ նման հարցերը նախ քննարկվում են խորհրդարանում․․․

Փ․ - Խորհրդարան ասեցիք՝ հիշեցի։ Վրացերեն ո՞նց են ասում Ալենին։

Ղ․ - Ջեյրանի։

Փ․ - Հի-հի, փաստորեն ես հիմա էն վիճակում եմ, էն որ ասում ա ջեյրան էի ման գալի, համա խոզ ռաստ էկավ ․․․ Ե՛ս չեմ ասել, Սայաթ-Նովան ա ասել։ Մեծ թիֆլիսեցին։ Չգնա՞նք արձանը տեսնենք, ասում են կողքը լավ խինկալանոց կա․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ