...

Փաստորեն՝ էլ «Օսվենցիմ» չի

Փաստորեն՝ էլ «Օսվենցիմ» չի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 173 մլն դրամի հարկային արտոնություն տալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ին, որը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում 207 նոր աշխատատեղ բացել։

Խնդիրը օլիգարխից բարեխիղճ գործարարի վերածված Սամվել Ալեքսանյանի համեստ անձը չէ․ ի վերջո՝ մարդը բազմազավակ հայր է, նյութական աջակցության կարիք ունի, ժամանակին նույնիսկ պատրաստ էր 500 եվրոյի դիմաց հարցազրույցներ տալ և պատասխանել ցանկացած հարցի․․․ Խնդիրն այն է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը, որպես պատգամավորի թեկնածու, անընդհատ բախվում էր Սամվել Ալեքսանյանի տարբեր ընկերությունների աշխատակիցների հետ ու նրանց անվանում «Լֆիկյան Օսվենցիմի» գերիներ։ Իսկ հիմա փաստորեն բյուջեից ահռելի գումար է հատկացնում, որպեսզի այդ «Օսվենցիմի» գերիների թիվը 207-ով ավելանա։ 

Հետո էլ ասում են՝ բան չի փոխվել։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ