...

Խի տենց բաներ ա՞ արտահանել

Խի տենց բաներ ա՞ արտահանել

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը լուրջ խնդիրների առջև է հայտնվել։ Տևական ժամանակ է՝ նա «Սամսունգ» հեռախոսներ է արտահանում Ռուսաստան, բայց հիմա պարզվել է՝ դրանց լիցքավորման սարքերն արտահանել չի կարող, որովհետև այդ պատճառով Հայաստանը կարող է արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվել։

Բայց Սամվել Ալեքսանյանի համար դա ի՞նչ խնդիր է։ Ուրիշ բան որ չլինի՝ լիցքավորման սարքերի վրայի «Սամսունգ» գրությունը կջնջի, փոխարենը գրել կտա «Սամսոն», տակն էլ կգրի «Մեյդ ին Մալաթիա» ու որպես տեղական արտադրանք՝ կարտահանի։ Նիկոլն էլ կհայտարարի, որ արտահանման ցուցանիշներն ավելացել են, ու հնարավոր է՝ որոշ հարկերից ազատի իր «սրտի գործարարին»։

Իսկ եթե հանկարծ բռնվի՝ էլի՛ պրոբլեմ չկա։ Եթե զանգեն՝ կասի «արտահանողը չի, օգնական Արմանն ա»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ