...

Փախուստ շոու-շենքից

Փախուստ շոու-շենքից

«Մարտի 1-ի» գործով երեկ կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու և գործը կասեցնելու մասին:

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հիշեցրել է ՔՕ փոփոխության պատճառներն ու հանգամանքները, մասնավորապես՝ 300 հոդվածի (որով պատասխանատվության են ենթարկվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցները), դրա անբավարար իրավական որոշակիությունը, ներկայացրել ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գնահատականը: Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների հանձնակատարը, խորհրդարանը՝ բոլորը ընդունել են, որ 300 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

«ՉԻ». Ասում էինք, չէ՞, սրանց միակ փորացավը Քոչարյանին պատասխանատվությունից թռցնելն է:

Սահմանադրական դատարան - Վենետիկ - ՄԻԵԴ - Հրայր Թովմասյան ամբողջ օպերացիան հենց սրա համար էին նախաձեռնել, որ իբր հիմքեր ստեղծեն Քոչարյանին ազատելու համար:

Ընդ որում, կապ չուներ, թե ՄԻԵԴ-ից ինչ պատասխան կգար: Մենք հո գիտենք, որ ՄԻԵԴ-ն ասել էր, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լիովին օրինական է՝ անկախ 300 հոդվածի հետ կապված որևէ խնդրից: 

Դրա համար էին Հրայր Թովմասյանն ու նրա խմբակը այսպես ատամներով պահում ՍԴ-ն, փորձում Մարտի 1-ի գործով նիստ անել ու Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացնել: Բայց նրանց պլանները խափանվեցին: Ավելի ճիշտ, առայժմ խափանվեցին, քանի որ Հրայր Թովմասյանը հասկանում է, որ եթե Քոչարյանին ազատ արձակելու խոստումը չկատարի, ապա ինչ է իրեն սպասվում: Մարդ է, մի օր «Առագաստ» սրճարան կգնա, կամ Լեոյի փողոցով Պարոնյան կմտնի, վատ-վատ բաներ կլինեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1704 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ