...

Քոչարյանի վերջին բաստիոնի հարցն է օրակարգում

Քոչարյանի վերջին բաստիոնի հարցն է օրակարգում

Ռոբերտ Քոչարյանի համակիր Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ կողմից ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունը դադարեցնելու նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, ասել է. «Նիկոլ Փաշինյանն իր հետ հանցագործությանը մասնակից է դարձնում ԱԺ պատգամավորներին, ՀՀ նախագահին, հիմա էլ հանրաքվեի միջոցով ուզում է դրան մասնակից դարձնել մի ողջ ժողովրդի՝ շատ լավ հասկանալով, որ վաղ թե ուշ դատվելու է սահմանադրական կարգը տապալելու համար»:

«ՉԻ». Բայց վերջն է, որ 1998թ. ԺԵԿ-ի կեղծ տեղեկանքով իշխանություն զավթած, 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալած մարդու սազանդարը խոսում է սահմանադրական կարգը տապալելու մասին: 

Սրանց որ մնա, Նիկոլ Փաշինյանին 1999թ. հոկտեմբերի 27-ի համար էլ կմեղադրեն: Ամեն ինչ սպասելի է:

Իսկ քոչարյանականների՝ արդեն 24 ժամ շարունակվող այս վայնասունի իրական պատճառը ակնհայտ է. «շեֆին» բանտից ազատելու վերջին բաստիոնը մնացել է Հրայր Թովմասյանը: Եթե վերջինիս դուրս շպրտեն, բանը բուրդ կլինի: 

Մնում է իշխանությունները հասկանան, թե սրանք ինչպիսի վտանգ են ներկայացնում ոչ միայն պետության, այլև՝ հենց իրենց համար ու հնարավորինս արագ լուծեն ՍԴ-ի հարցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ