...

ՊԵԿ-ի մեղքը պետք չէ բարդել խեղճուկրակների վրա

ՊԵԿ-ի մեղքը պետք չէ բարդել խեղճուկրակների վրա

Երեկ վարչապետը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում չկան օրավարձով աշխատողներ: Այնուհետև շարունակեց միտքը. «Մարդիկ են մեղավոր, որ օրինական չեն գրանցվել, և հիմա մենք իրենց չենք կարողանում գտնել»:

«ՉԻ». Շատ հետաքրքիր տրամաբանություն է: Այսինքն՝ մեղավորը այն խեղճուկրակն է, որ 3000-5000 դրամի համար գնացել և օրավարձով ծանր աշխատանք է կատարել: Մեղավոր է, որ չի կարողացել գործատուին ստիպել, որ իրեն օրինական կարգով գրանցի: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ նման պահանջների դեպքում շատ արագ կզրկվեր այդ աշխատանքից:

Այն, որ Հայաստանում դեռ կան օրավարձով և չգրանցված աշխատողներ, մեղավոր է կառավարության լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը: Հարկային ծառայությունն է, որ չի ցանկացել կամ չի կարողացել վերացնել այդ ստվերը:

Խորհրդարանն է մեղավոր, որ չի կարողացել գրել այնպիսի Հարկային օրենսգիրք, որն անհնարին և աննպատակահարմար կդարձներ առանց գրանցման աշխատող պահելը:

Իհարկե, ընդդիմությունը դիմում է պոպուլիզմի և անգամ պրովոկացիաների: Բայց կարծես դա հասնում է նպատակին, քանի որ Փաշինյանը բորբոքվում է և արտահայտում մտքեր, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ