...

Փնտրվում է Վիտալի Բալասանյանի հիշողությունը

Փնտրվում է Վիտալի Բալասանյանի հիշողությունը

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա, փոխարենը «դաբրոյով» ընտրապայքարի մեջ մտածներ կան:

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, սա այն Վիտալի Բալասանյանն է, որն արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հասցեին բացառապես հայհոյում է, Հայաստանի ղեկավարին վիրավորում է, Նիկոլ Փաշինյանին համարում է իշխանությունը բռնազավթած, կոչ է անում պայքարել Հայաստանի իշխանությունների դեմ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը դավաճանություն է որակում...

Եթե սա թշնամական քարոզչություն չէ, ուրեմն մենք քաղաքականությունից բան չենք հասկանում, կամ էլ՝ Վիտալի Բալասանյանը վատ հիշողություն ունի: Սա էլ է տարբերակ. մի ժամանակ Վիտալի Բալասանյանը հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջում իր հրամանատար, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար էր հրապարակում, հետո երևի հիշողության կորուստ ունեցավ, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանին հողեր հանձնող համարեց:

Ուղղակի զարմանալի է. ինչպե՞ս կարելի է Արցախի հերոսի կոչումը կրել, հետն էլ պատասխանատվության զգացումից զուրկ լինել, մի տարվա տարբերությամբ իրար հակադիր հայտարարություններ անել, ու հանգիստ շարունակել ապրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ