...

Подайте на пропитание бывшему президенту

Подайте на пропитание бывшему президенту

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել, պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ, մեր տեղեկություններով, թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին և իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու և այլ միջոցներով։ Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, և օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել»։

«ՉԻ». Իսկապես, ասում են՝ չտեսնված հերթեր են գոյանում, անգամ տերմինալ են տեղադրել, քաշում ես կտրոնդ ու սպասում, բայց երաշխիք չկա, որ օրվա ընթացքում հերթդ կհասնի. ստիպված մյուս օրը կրկին պետք է գաս ու գործընթացն անցնես:

Տեսնես ո՞ր մի հանճարեղ փիառշիկի մտքով է անցել նման հրապարակում պատվիրելը: Բա եթե այդպիսի հերթեր կան, ինչո՞ւ տեսանյութեր չեք հրամցնում, ինչո՞ւ դա ապացուցող լուսանկարներ չենք տեսնում:

Բայց ամենազավեշտալին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին պնդումն է: Այսինքն՝ մարդիկ տանում, փող են տալիս Քոչարյանին՝ մտածելով, որ ձեռը չկա, կարող է չկարողանա տեղը տեղին քարոզարշավ իրականացնել: Տեսնես՝ սնունդ կամ հագուստ չե՞ն հավաքում:

Իրականում ֆինանսական շարժերի խնդիր կա, բայց հակառակ ուղղությամբ: Շտաբի անդամները գալիս են կենտրոնական շտաբ՝ պահանջելու խոստացված գումարները: Մարդիկ գալիս են ու ասում՝ 20 օր է, բացել ենք շտաբները, արժանանում ենք ժողովրդի համատարած կշտամբանքին, ե՞րբ եք տալու մեր գումարները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ