...

Քաղաքագիտության մագիստրո՞ս, թե՞ պրովոկատոր

Քաղաքագիտության մագիստրո՞ս, թե՞ պրովոկատոր

«Հրապարակ» թերթը հրապարակել է ոմն Արտաշես Բոյաջյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին ու Արթուր Վանեցյանին: Նամակը մեջբերում ենք ամբողջությամբ:

« ա) Որպեսզի հաղթել, պետք է ակտիվացնել բնակչության իներտ, ոչ ինտելեկտուալ 30%-ին:
բ) Դա հնարավոր է անել միայն ուժգին էմոցիոնալ իմպուլս հաղորդելով իրենց, ոչ մի ռացիոնալ դիսկուրս չի օգնի:
գ) Այդ իմպուլսը մեր 5000 նահատակ տղաների լուսանկարներն են` կապակցված իրենց դահիճի խոսքից ճիշտ ընտրված, ամենաամոթալի բառերի հետ: Խնդրեք ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանին, որ տրամադրի բոլոր անհրաժեշտ վիդեոմեջբերումները:
դ) Զոհվածների ծնողների թույլտվությամբ ստեղծեք ամենահուզական վիդեոհոլովակներ և դրանցով ողողեք եթերը:
ե) Ամեն օր, ամեն ժամ ռմբակոծեք իներտ զանգվածին այդ հոլովակներով, ad nauseam:
զ) Հոլովակի վերջում ասեք․ «Ընտրիր ում ուզում ես, բացի Ռազմական հանցագործ և մասսայական մարդասպան Նիկոլ Փաշինյանից: Քվեարկության օրը տանը չնստես»։

Միայն այսպես կկարողանաք ակտիվացնել ապատիկ զանգվածը և հասնել հաղթանակի:

Այսպես է արել ամերիկյան մասնագետների թիմը` 1996-ին Մոսկվայում, Ելցինին դարձնելով նախագահ երկրորդ անգամ: Տարվա սկզբին Ելցինը ուներ մոտ 10% վարկանիշ: Նրանք ողողեցին եթերը 1937 թվի և Գուլագի պատկերներով` նույնացնելով խեղճ ու կրակ Զյուգանովին Ստալինի հետ: Դա սուտ էր, բայց աշխատեց, և ամռանը Ելցինը վերընտրվեց: Ուրիշ ճանապարհ չկա:

Արտաշես Բոյաջյան,

Քաղաքագիտության մագիստրոս` University of Washington, Seattle»:

«ՉԻ». Եթե հեղինակը ֆեյք չէ, ապա պետք է կասկածել, որ Նիկոլի թաքուն աջակիցն է: Մի շատ պարզ պատճառով. այսպիսի առաջարկները արվում են գաղտնի ճանապարհով և ոչ թե հրապարակային:

Ամերիկայում քաղաքագիտություն մասնագիտությամբ կրթություն ստացած մագիստրոսը երբեք հրապարակային այսպիսի խոստովանություն չի անի, քանզի գիտի՝ մասնագիտական շրջանակներում առհավետ կվարկաբեկվի:

Եթե հեղինակի նպատակը զոհված տղաների հարազատների միջև արյունահեղություն սկսելն է, ապա կգտնվեն ողջամիտներ, որոնք կգտնեն առաջարկի սկզբնաղբյուրին ու հաշվեհարդար կտեսնեն:

Բացի դրանից, եթե անգամ այդ քարոզչական «տրյուկը» կիրառվի, ապա դա ամենևին չի նշանակի, որ Փաշինյանին ատողները գնալու են ու ձայն տան Քոչարյանին կամ Վանեցյանին: Քաղաքական դաշտում կան հայտ ներկայացրած ուժեր, որոնք 25 տարի է, զգուշացնում էին կործանարար ճանապարհով գնալու հետևանքների մասին:

Ելցինին էլ Քոչարյանի հետ համեմատելու համար մարիխուանայի մեծ սիրահար է պետք լինել: Խորհրդային կարգերի քանդման գործում մեծ ներդրում ունեցած մարդը չի կարող համեմատության եզրեր ունենալ հեղաշրջման միջոցով նախագահի պաշտոնը զավթած անձնավորության հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ