...

Совет да любовь

Совет да любовь

«Ամենակարևոր հարցում կա կոնսենսուս. արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշում է կայացվել գնալ դաշինքով, խոսքը Քոչարյանի հետ դաշինքի մասին է, ինչն աննախադեպ որոշում է ավելի քան 100-ամյա կուսակցության համար, ՀՅԴ-ն անցյալում երբեք դաշինքով չի մասնակցել ընտրությունների, այս անգամ որոշել են բացառություն անել»,- գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Իսկապես «աննախադեպ» որոշում: Այն պահին, երբ արդեն մարել էին վերջին հույսերը, որ այս զույգը երբևէ կօրինականացնի իր հարաբերությունները, որոշվեց 30 տարվա սրտային կապն ի վերջո օրինականացնել:

Միանշանակ ճիշտ և հասուն մարդկանց որոշում: Ի՞նչ է նշանակում երեսուն տարի սիրել, լինել իրար հետ, ամեն ինչում իրար աջակցել, իրար պաշտպանել, իրար հետ հարստանալ, բայց օրենքի տառին համապատասխան չգրանցել միությունը:

Եվ ամենակարևորը. այլևս կփակվեն այս զույգի մասին տարբեր ասեկոսեներ տարածողների բերանները: Այլևս չեն կարող նրանց հետևից բամբասել, թե իրար հետ են ապրում, բայց մեղքի մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1224 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ