...

Ստոպ-կադր. պադոշի վերջը

Ստոպ-կադր. պադոշի վերջը

Այս լուսանկարներից երբեք չեք կռահի, թե որտեղ է: Մինչդեռ ժամանակին այս վայրում տասնամյակներ շարունակ բուռն եռուզեռ էր: Սա Կոմիտասի շուկան է: 

Շենքը դեռ մի կերպ շնչում է, իսկ ահա ետևի տարածքն արդեն չկա: Տաղավարները քանդել են, սրբել, տարել: Թե ինչու... դե, տեղը լավն է, էլիտար շենքերի համար շատ հարմար է, հողը թանկ է, լավ շահույթ կարելի է ստանալ:

Մի թեթև պատմական էքսկուրս հատկապես երիտասարդ սերնդի համար. 1998թ. հոկտեմբերին ՀՅԴ-ն, որն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հաճախորդն էր, Ազատության հրապարակում միտինգ հրավիրեց և հրապարակեց այն մարդկանց ցանկը, որոնք իբր խանգարում են երկրի զարգացմանը:  

Ֆանտաստիկ բացահայտումներ էին անում. էսինչ նախկին իշխանավորի եղբայրը հարկայինում է աշխատում, մյուսի եղբայրը Հրազդանում հաց է թխում: Ու էս կարգի ղժժալու «բացահայտումներ»: Սա համարում էին նախկին հանցավոր ռեժիմի թալանչիական քաղաքականության արդյունք: 

Այն դաշնակը, որը հրապարակից ընթերցում էր «ազգի թշնամիների» ցանկը, մականունը «Պադոշ» էր: Միտինգից հետո, որպես պարգև, լավ սպասարկելու ու օրինավոր հաճախորդ լինելու համար, Կոմիտասի շուկան տվեցին այս «Պադոշին»: Չգիտենք՝ ինչ է արել, ոնց է արել, սաղ է, սաղ չէ, բայց շուտով Կոմիտասի շուկային երևի հրաժեշտ տանք: Հնարավոր է, նոր հաճախորդ է հայտնվել: Կիմանանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ